Լրահոս

12.08.2009 11:06


Կարկուտ Լոռու մարզում

Լոռու մարզից տեղեկացրել են, որ օգոստոսի 7-ին Ագարակ, Աթան, Դսեղ, Յաղդան և Արևածագ համայնքներում տեղացած հորդառատ անձրևի, կարկուտի և գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են մի շարք տների տանիքներ, իսկ առաջացած սելավային հոսքերը վնասել են ցանքատարածքներն ու գյուղամիջյան ճանապարհները՝ դրանք դարձնելով դժվարանցանելի:

Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու համար:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը