Լրահոս

08.08.2009 13:27


ՀՀ վարչապետն ընդունել է ՍԴՀԿ ԿՎ ատենապետին

Երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման, գործարար միջավայրի բարելավման հարցերն ու Հայաստանի տնտեսության մեջ Սփյուռքի առավել լայն ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև ՍԴՀԿ-ի հետ երկխոսության ու համագործակցության հնարավոր ուղիները։
Անդրադարձ է կատարվել համազգային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու Արցախի հիմնահարցի արդարացի կարգավորմանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը