Լրահոս

13.02.2014 14:18


Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր»–ին

Հայաստանը միանում է Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր»–ին

Գործադիրը համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000թ. փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև նույն համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրերի կնքումը բխում է ՀՀ շահերից, քանի որ փաստաթղթերը Հայաստանի համար հնարավորություն են ստեղծում մասնակցել արտադրական, գիտատեխնիկական և ներդրումային ներուժի հետագա ինտեգրմանն ու առավել արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կողմերի պետությունների արդյունաբերական համալիրների կոոպերացիոն կապերի բարձր մակարդակի ապահովմանը:

Այս խորագրի վերջին նյութերը