Աշխարհ

04.02.2014 10:15


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Աֆղանստանի նախագահը կրակի հետ է խաղում»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Աֆղանստանի նախագահը կրակի հետ է խաղում»

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը կրակի հետ է խաղում՝ հրաժարվելով ԱՄՆ–ի հետ ստորագրել անվտանգության վերաբերյալ համաձայնագիրը։ «Բի–Բի–Սի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենը։

«Newsnight» հաղորդմանը տված հարցազրույցում դաշինքի ղեկավարը հայտնել է, որ հիասթափված է ՆԱՏՕ–ի հասցեին արված Կարզայի հայտարարություններից։ Մասնավորապես Աֆղանստանի նախագահն ասել էր, թե Գիլմենդ շրջանը բարեկեցիկ կլիներ, եթե այնտեղ բրիտանացի զինվորները ոտք դրած չլինեին։

Ռասմուսենի խոսքով՝ ՆԱՏՕ–ի անդամ երկրները բավական արյուն ու ջանք են թափել Աֆղանստանի համար, և դրա դիմաց գոնե ինչ–որ վերաբերմունք պետք է լիներ աֆղանական իշխանությունների կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը