Մեկնաբանություն

29.01.2014 12:15


«Բարո՜վ եկար, սիրո՛ւն կռունկ»

«Բարո՜վ եկար, սիրո՛ւն կռունկ»

Ինչպե՞ս է կոչվում կասկածելի արժեհամակարգով, կոնյունկտուրային մտածողությամբ, անսկզբունք սկզբունքայնությամբ ապրած, իր նախաձեռնություններում ու ստանձնած պաշտոններում միայն ձախողված անձը, ով երկրի ղեկավար դառնալու հավակնություններ ունի։ Անմիջապես մեկ բառով ճիշտ ձևակերպում գտնելը դժվար է:

Եվ եթե իրականությանը գոնե մի քիչ մոտ է տեղեկությունը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահ դառնալու հավակնություններ ունի, մեզ բավականին «հետաքրքիր» զարգացումներ են սպասվում։

«Բարո՜վ եկար, սիրո՛ւն կռունկ»: Ամենայն անկեղծությամբ՝ ինչո՞ւ եք այդքան ատում ձեր երկիրը...

Սա արդեն Հիչքոքի ֆիլմերից է հիշեցնում. իրադարձությունները միայն դեպի վատն են զարգանում՝ ստանալով ողբերգական հանգուցալուծում։ Արտահայտությունը, թե՝ «Մեզ մոտ չկան բնական աղետներ. մեզ մոտ կա կառավարություն», լրիվ տարածվում է Հայաստանի այսօրվա իրականության վրա։ Բայց պարզվում է՝ սա դեռ վերջը չէ։

«Վերջը դուք դեռ կտեսնեք»,– մտածեց Տիգրան Սարգսյանն ու տեղում մոտը նախագահ դառնալու ցանկություն առաջացավ։ Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Եթե Հայաստանում օրենքները չեն գործում, դա դեռ չի նշանակում, որ բնության (ֆիզիկայի ու մետաֆիզիկայի) օրենքներն էլ են անհետացել։

Այն ամբողջ բացասականը, որը կուտակվեց գործող իշխանության օրոք, անհետ չի կորել, այն իրեն դեռ զգացնել կտա... Սրա՛ մասին մտածեք՝ մի կողմ դնելով ֆանտասմագորիկ ու վտանգավոր հավակնությունները։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը