Լրահոս

06.08.2009 12:55


Բեռլուսկոնին կմիանա Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետների հանդիպմանը

Իտալիայի կառավարության ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին կմիանա այսօր Անկարայում էլեկտրաէներգետիկայի բնագավառի վերաբերյալ կայանալիք Ռուսաստանի և Թուրիքայի վարչապետեր Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի քննարկմանը։

Ռուսական կառավարության աղբյուրը հայտնել է, որ երկու երկրների վարչապետերի բանակցություններին Սիլվիո Բեռլուսկոնին կմիանա մոտ 1,5 ժամ հետո։ Նրանք մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագծին, որն իրականացնում են Ռուսաստանն ու Իտալիան։ Ինչպես ենթադրվում է, Թուրքիան պետք է պաշտոնապես թույլատրի, որ այդ գազատարի ճանապարհին ծովային բնապահպանական հետազոտություններ անցկացվեն։ Ռուսական կառավարության տվյալներով՝ նախագծի իրականացման հարցում թուրքական կողմն իր համաձայնությունը սկզբունքորեն տվել է։

Ըստ «ИТАР-ТАСС»

 

 

Այս խորագրի վերջին նյութերը