Լրահոս

05.08.2009 10:30


Իրանում տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը

Այսօր Իրանում տեղի է ունենալու երկրորդ ժամկետով ընտրված Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի երդմնակալության  արարողությունը։ Նա կկարդա և կստորագրի գործադիր իշխանության ղեկավարի երդման տեքստը։ Բացի Իրանի բարձրաստիճան ղեկավարներից և դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներից, այդ արարողությանը հրավիրված են նաև հասարակական, մշակութային հայտնի գործիչներ և իրանցի մարզիկներ, մասնավորապես՝ տարբեր տարիների օլիմպիական չեմպիոններ։

Ահմադինեջադի կողմից նախագահի լիազորությունները պաշտոնապես ստանձնելուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, նա պետք է կառավարություն ձևավորի և այն ներկայացնի խորհրդարանին։ Պատգամավորներին 7 օր ժամանակ կտրվի առաջադրված թեկնածությունների քննարկման համար։ Նրանք իրավունք ունեն՝ չընդունել դրանցից մեկը կամ մի քանիսը կամ ողջ կաբինետին անվստահություն հայտնել։ Մինչ այդ, Իրանի ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր պահանջում էին վերանայել հունիսյան ընտրությունների արդյունքները, իրենց կողմնակիցներին կոչ են արել բողոքի նոր ակցիաներ անցկացնել այսօր։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

Այս խորագրի վերջին նյութերը