Լրահոս

04.08.2009 17:33


Գողացել են կաշվե պայուսակ, ուսապարկ, հոսանքալար և մալուխ

Օգոստոսի 4-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում կայանված, 1978 թ. ծնված Կարապետ Ա.-ին պատկանող «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին կոտրելով՝ գողացել են կաշվե պայուսակ, որի մեջ եղել է համակարգիչ, մոդեմ, գեներատոր և անձնագիր՝ պատճառելով 740.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Իսկ օգոստոսի 3-ին, ժամը 11.30-ին, 1967 թ. ծնված Արարատ Ա.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի թիվ 35/110 էլեկտրական ցանցերի շահագործման տարածքից գողացել են մոտ 200 մ հոսանքալար և 100 մ մալուխ՝ ընկերությանը պատճառելով 7.000.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

Օգոստոսի 3-ին, ժամը 19.45-ին էլ, 1986 թ. ծնված Սվետլանա Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 22.00-ին, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ հափշտակել են իր ուսապարկը, որի մեջ եղել է «Նոութբուք» համակարգիչ, տեսախցիկ, ֆոտոխցիկ, բջջային 2 հեռախոս և դրամապանակ՝ 1.500 եվրո պարունակությամբ՝ պատճառելով 2.371.500 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը