Լրահոս

04.08.2009 11:03


Չինաստանում թոքերի ժանտախտից մահացել է ևս մեկ մարդ

Չինաստանում թոքերի ժանտախտից մահացել է ևս մեկ մարդ։ Ինչպես հաղորդում է Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալությունը, մահացու վտանգավոր այդ հիվանդության նոր զոհը 64-ամյա մի տղամարդ է։ Այսպիսով, վերջին մի քանի օրվա  ընթացքում Չինաստանում մահացել է արդեն երեք մարդ։

Վտանգավոր այդ վարակը հայտնաբերվել է հուլիսի 30-ին տիբեթական Հայնան ինքնավար մարզի Ցզիկետան քաղաքում։ Ներկա պահին թոքերի ժանտախտով վարակված ևս 9 հոգի գտնվում են հիվանդանոցում։ Ընդ որում, նրանց մեծ մասն այդ վարակից մահացած առաջին տղամարդու հարազատներն են։

Տեղական իշխանությունները որոշում են ընդունել ամբողջությամբ մեկուսացնել Ցզիկետան քաղաքն իր 10 հազար բնակչությամբ։ Մահացու վարակով վտանգված շրջանում աշխատում են ախտահանող բժիշկ-փորձագետներ։ Փնտրվում են բոլոր նրանք, ովքեր սերտ շփումներ են ունեցել հիվանդների հետ, հաղորդել է ИТАР-ТАСС-ը։

 

Այս խորագրի վերջին նյութերը