Լրահոս

12.12.2013 14:45


Մոմերով երթ՝ նվիրված 2013-ին մահացած արվեստագետներին

Մոմերով երթ՝ նվիրված 2013-ին մահացած արվեստագետներին
Այսօր՝ ժամը 16:30-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը կազմակերպվում է մոմերով քայլերթ՝ նվիրված 2013 թ.-ին կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին` Սոս Սարգսյան, Ֆլորա Մարտիրոսյան, Ազատ Գասպարյան, Լևոն Անանյան, Հակոբ Հակոբյան, Արմեն Դիվանյան, Մարկ Սաղաթելյան, Երվանդ Ենգիբարյան և այլք:
Քայլերթը կսկսվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի:
Երթին կմասնակցեն ուսանողներ, քաղաքական և մշակութային գործիչներ:
Եկեղեցում կմատուցվի հոգեհանգստի պատարագ՝ ի հիշատակ արվեստի բոլոր այն գործիչների, ովքեր այս տարի հեռացան կյանքից:

Այս խորագրի վերջին նյութերը