Լրահոս

11.12.2013 18:30


Տեղի է ունեցել Նոբելյան մրցանակաբաշխությունը

Տեղի է ունեցել Նոբելյան մրցանակաբաշխությունը

Ստոկհոլմում տեղի ունեցել 2013 թ. Նոբելյան մրցանակների շնորհումը։ Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավն անձամբ է հանձնել պատվոգրերն ու և հուսամեդալները։ Այս տարի յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված գումարը կազմել է 1.2 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է «Газета»-ն։

Հիշեցնենք այս տարվա մրցանակակիրներին։ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Քիմիական զենքն արգելող կամզակերպության տնօրեն Ահմեդ Յուզումջուն։ Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացիներ Ջեյմս Ռոթմանին և Ռենդի Շեքմանին, ինչպես նաև գերմանացի Թոմաս Զյուդհոֆին։ Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացելՓիթեր Հիգսը, քիմիայի ոլորտում՝ ավստրիացի Մարտին Կարպլյուսը, հրեա Արի Ուորշելը և բրիտանացի Մայքլ Լևիտը։ Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Էլիս Մունրոյին։ Տնտեսագիտության Նոբելյան մրցանակը ստացել են ամերիկացի գիտնականներ Յուջին Ֆաման, Լարս Փիթեր Հենսենը և Ռոբերտ Շիլլերը։

Այս խորագրի վերջին նյութերը