Լրահոս

11.12.2013 11:30


«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը կայծակնահարվել է

«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը կայծակնահարվել է

Ստամբուլ-Սպահան չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել կայծակի հարվածի պատճառով։ «Sabah»–ի փոխանցմամբ՝ երբ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռն օդ է բարձրացել, օդաչուն ավիակարգավարներին հայտնել է կայծակի հարվածի մասին։

Աղբյուրը նշում է, որ օդանավը զգալի վնաս է կրել և վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում։ Հիշեցնենք, որ վերջերս «Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռները նմանատիպ իրավիճակների պատճառով քանիցս հարկադիր վայրէջքներ են ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը