Լրահոս

11.12.2013 10:35


Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ մահապարտը մեքենա է պայթեցրել

Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ մահապարտը մեքենա է պայթեցրել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում՝միջազգային օդանավակայանի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենա։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ մահապարտ–ահաբեկիչը մահացել է։ Այլ տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5–ին էլ Մայվանդում ՆԱՏՕ–ի կոալիցիոն ուժերի ավտոշարասյան անցման ժամանակ մահապարտը պայթեցրեց մեքենա, որի հետևանքով զոհվեց 5 անցորդ։

Այս խորագրի վերջին նյութերը