Լրահոս

11.12.2013 11:26


Կողաշրջվել և հարվածել է տան խոհանոցի պատին

Կողաշրջվել և հարվածել է տան խոհանոցի պատին

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 22.22-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում՝ թիվ 7 տան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Կամազ» մակնիշի 262 ԼՕ 05 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հարվածել է Է. Ս.-ին և Գ. Թ-ին պատկանող թիվ 7 տան պատին, ինչից փլուզվել է տան խոհանոցի պատը (10ք.մ), երկրորդ հարկի պատը (5ք.մ) և շքամուտքը (2ք.մ):
Հրշեջ-փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդ Բ. Հ.-ին (ծնվ. 1947թ.) և տեղափոխել Վայքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը