Լրահոս

10.12.2013 16:44


Նյու Յորքում հնարավոր է՝ Սերգեյ Դովլաթովի անվան փողոց բացվի

Նյու Յորքում հնարավոր է՝ Սերգեյ Դովլաթովի անվան փողոց բացվի

Ավելի քան 1.000 ստորագրություն է հավաքվել Նյու Յորքում Սերգեյ Դովլաթովի անվան փողոց բացելու խնդրագրով։ Որպեսզի այն դիտարկվի տեղական իշխանության կողմից, պետք է հավաքվի 18.000 ստորագրություն։ Այս մասին տեղեկացնում է INOTV լրատվականը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։ Գրող Սերգեյ Դովլաթովը (1941-1990 թթ.) մի շարք գրքերի՝ «Արգելոց», «Ճամպրուկ» և այլն, հեղինակ է, ԽՍՀՄ–ից ԱՄՆ է արտագաղթել 1978 թ. սովետական իշխանությունների ճնշումների հետևանքով։ Նյու Յորքում Դովլաթովն աշխատել է որպես «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։

Այս խորագրի վերջին նյութերը