Լրահոս

10.12.2013 22:34


Մոլագարը սպառնացել է վերացնել Բեն Աֆլեքի ընտանիքին

Մոլագարը սպառնացել է վերացնել Բեն Աֆլեքի ընտանիքին

Հոլիվուդյան հայտնի դերասան, կրկնակի օսկարակիր Բեն Աֆլեքին, նրա կնոջն ու ընտանիքին ծածուկ հետևող մոլագարը սպառնացել է վերջ տալ նրանց կյանքին։ «Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ չարագործը՝ իբրև պապարացցի, դարանակալել է այն դպրոցի մոտ, որտեղ սովորում են դերասանի աղջիկները։ Նույն դպրոցի մոտ էլ հանցագործը ձերբակալվել է։

Լրագրողներին տված հարցազրույցում Աֆլեքը դիմել է պապարացցիներին՝ խնդրելով հանգիստ թողնել իր աղջիկներին. վերջիններիս ամեն քայլափոխի հետևող փողոցային լուսանկարիչների բարձր գոռգոռոցները վախեցնում ու շփոթեցնում են։

«Իմ երեխաները հանրաճանաչ չեն և երբեք էլ չեն եղել։ Ես հրաժարվել եմ մեծ գումարների դիմաց նրանց նկարները հրապարակելուց և դատապարտում եմ այն մարդկանց, ովքեր ընդունում են նման մոտեցումը»,–ասել է դերասանը։

Ի դեպ, սա Աֆլեքի ընտանիքի նկատմամբ ոտնձգության առաջին փորձը չէ։ Դեռ 2010–ին Լոս Անջելեսի դատարանը հոգեբուժարան ուղարկեց դերասանի ընտանիքին ահաբեկած տղամարդուն, իսկ Աֆլեքի կնոջը՝ Ջենիֆեր Գարներին հետևող սատանիստ Սթիվեն Բերքիին արգելեց մոտակա 10 տարում 100 մ–ից ավելի մոտենալ դերասանի ընտանիքի անդամներին։

Այս խորագրի վերջին նյութերը