Տնտեսական

03.12.2013 14:26


ՀՀԿ–ականերն էլ հստակ չգիտեն՝ գազի գինը սպառողների համար կեժանանա՞

ՀՀԿ–ականերն էլ հստակ չգիտեն՝ գազի գինը սպառողների համար կեժանանա՞

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Երևանում հայտարարեց, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի կլինի 1000 խմ-ի դիմաց 189 դոլար։

Նշանակո՞ւմ է սա, որ հայաստանյան վերջնական սպառողների համար գազի գինը 30%-ով կէժանանա։ Այս հարցի պատասխանն անգամ ՀՀԿ–ականները հստակ չունեն։

Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է.

–Կարծում եմ՝ գազի գնի մեղմացման խնդիր կլուծվի, մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները։

Փոխարենը, ՀՀԿ–ական պատգամավոր, ԱԺ ֆինանաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է.

–Իհրակե՛ չի էժանանա, որովհետև սահմանին էլ է մնում նույնը։ Մինչև հիմա պետք է ՀՀ կառավարությունը այն տարբերությունը, որի արդյունքում սահմանի վրա դառնում էր 189 դոլար, պետք է մուծեր, հիմա չի մուծելու։ Դա այնքան ակնհայտ է։

Մեր դիտարկմանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը քիչ առաջ բոլորովին այլ բան էր պնդում, Գ. Մինասյանն արձագանքել է.

–Դե տեսնում եք, եթե խմբակցության ղեկավարը էդպիսի բան է ասել, դուք իրավունք չունեք խմբակցության անդամից հարցնել։ Ուրեմն ինքը ճիշտ է։ Ինձ անհարմար իրավիճակի մեջ մի դրեք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը