Լրահոս

30.07.2009 14:31


Արվեստաբան Վարդան Մկրտչյանը Ղարաբաղյան կարգավորման հարցը վստահում է ՀՀ նախագահին

-Նման պատասխանատու հայտարարություն անելուց առաջ պետքէ լավ տիրապետել խնդրին։ Ես ընտրել եմ նախագահ, իմ ընտրած նախագահը Սերժ Սարգսյանն է, և ես այդ հարցում 100%-ով վստահում եմ նրան և ուզում եմ տեսնել Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծում,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ ասել է արվեստաբան, Թատերական ինստիտուտի դասախոս Վարդան Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ ՀՀ իշխանությունների ակտիվ նախաձեռնողական քաղաքականությունը ճիշտ լուծում կտա Ղարաբաղյան հակամարտությանը։ Այն հարցին, թե համաձայն է նա փոխզիջումների, Վարդան Մկրտչյանը պատասխանել է՝ նայած ինչ փոխզիջում։

- Եթե ինձ ասեք՝ ինչ է նշանակում փոխզիջում, ես կասեմ՝ համաձայն եմ, թե ոչ։ Այն մոդելի հետ, որն առաջարկում է մեր կառավարութունը, ես համաձայն եմ։ Որպես արվեստագետ՝ ես միշտ վտանգ զգում եմ, բայց ես դրա մասնագետը չեմ ու չեմ կարող ասել՝ կա իրական վտանգ, թե ոչ։ Մեր երկրի պրոբլեմներից մեկն էլ այն է, որ բոլորս անում ենք ամեն ինչ, բոլորս նախագահ ենք, բոլորս նախարար ենք, բոլորս ղեկավար ենք,-ասել է արվեստաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը