Լրահոս

30.07.2009 11:44


Վրաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» վեց դեպք

Վրաստանում արձանագրվել է «խոզի գրիպի» վեց դեպք

Վրաստանում առաջին անգամ արձանագրվել է «խոզի գրիպի» վարակման դեպք՝ մորից երեխային փոխանցման ճանապարհով։ Վրաստանի առողջապահության փոխնախարար Նիկոլոզ Պրուիձեն լրագրողներին հայտնել էր, որ մինչ այդ վարակի հայտնաբերված հինգ դեպքերը հաստատվել են լաբորատոր եղանակով, իսկ վեցերորդ դեպքը հաստատեման կարիք չունի, քանի որ այն մորից փոխանցվել է երեխային։ Վրաստանում «խոզի գրիպով» վարակվածներից երեքն արդեն բուժվում են։ А/H1N1 վիրուսը Վրաստանում տարածվել է Իսպանիայից և Մեծ բրիտանիայից։

Ըստ newsgeorgia.ru-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը