Լրահոս

31.10.2013 14:26


Սիրիական խնդրում Թուրքիան փորձում է սեփական խաղը խաղալ

Սիրիական խնդրում Թուրքիան փորձում է սեփական խաղը խաղալ

Այսօրվա ասուլիսին Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն, անդրադառնալով սիրիական հակամարտությանը, նշել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում փորձում է օգտագործել զինյալներին քրդերի դեմ։

«Դա նոր երևույթ է: Վերջին շրջանում Սիրիայում ստեղծված իրադրությունը, ցավոք սրտի, չի հուշում այն մասին, որ խնդիրը մոտենում է իր հանգուցալուծմանը։ Շարունակվում է զենքի, գրոհայինների ներմուծումը գուցե և ավելի մեծ ինտենսիվությամբ, քան անցյալում էր»,-նշել է բանախոսը։

Ըստ թուրքագետի՝ Սիրիայի շուրջ կան մի քանի զարգացումներ: Ամենակարևորը նոյեմբերի վերջին նախատեսված հանդիպումն է, որին պետք է մասնակցեն տարբեր ուժեր և քննարկեն խաղաղության հարցը։ Սակայն, Սաֆրաստյանի դիտարկմամբ, այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ։ Միաժամանակ, վերջին շրջանում լարվածության նշաններ են նկատվում թուրք–ամերիկյան հարաբերություններում։

«Թուրքիան շահագրգռված է, որ զինյալ խմբավորումներն ուժեղանան, որ դրանք հետո օգտագործի քրդերի դեմ: Անկարան փորձում է ինքնուրույն խաղ խաղալ, ինչը գնալով ավելի մեծ դժգոհություն է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ»,-նշել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը