Լրահոս

29.10.2013 10:00


Որտեղ շոու, այնտեղ Սերժ և Ռիտա Սարգսյաններ

Որտեղ շոու, այնտեղ Սերժ և Ռիտա Սարգսյաններ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սերժ և Ռիտա Սարգսյանները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել «Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ս. Սարգսյանը մասնակցել է նաև մեկ այլ միջոցառման` «Մոսկվա» կինոթատրոնում «Երիտասարդների ներուժը» խորագրով ամերիկյան վավերագրական ֆիլմերի կինոփառատոնի բացմանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ եթե այսպիսի աշխատանքային առօրյա ունենար զարգացած որևէ երկրի նախագահ, տարակուսելի ոչինչ չէր լինի, բայց որ նման ակտիվ «գլամուրային» կյանքով է ապրում մի երկրի նախագահ, որտեղ աղքատությունը 35 տոկոս է, իսկ արտագաղթի ծավալները նրա իշխանության օրոք օր օրի աճում են (միայն 2013թ. ընթացքում արդեն 123 հազար 303 մարդ արտագաղթել է), առնվազն տարօրինակ է: Եվ նրա այս իմիջիայլոց պահվածքը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները վաղուց կորցրել են ադեկվատությունը և չեն գիտակցում մեր երկրի առջև ծառացած խնդիրների լրջությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը