Լրահոս

29.10.2013 09:36


ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն այսօր դեկան կընտրվի

ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրն այսօր դեկան կընտրվի

Այսօր Գյումրիի մանկավարժական համալսարանում կկայանան դեկանի ընտրություններ: «Առավոտ»-ի փոխանցմամբ՝ օտար լեզուների Ֆակուլտետի դեկանի թափուր տեղի համար առաջադրվել է միայն ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը:
«Անցյալ տարի մեծ սկանդալ էր ծագել այս Ֆակուլտետում, անգամ քրեական գործ էր հարուցվել, քանի որ օտար լեզուների Ֆակուլտետի մագիստրատուրայի աոաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրապետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ էր ստացել:
Արդյունքում աշխատանքից ազատվել էին օտար լեզուների Ֆակուլտետի դեկան, ճանաչված մասնագետ Սայա Գրիգորյանը, ինչպես նաև ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, ով «հեռակա կարգով» գնահատական «ստացած» ուսանողուհու մայրն էր: Ինչ վերաբերում է տիկին Մելիքյանին, հենց նա էր եղել ուսանողուհուց անմիջական քննություն ընդունողը և նրա ստորագրությամբ էր գնահատականը նշանակվել»,–գրում է «Առավոտ»–ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը