Լրահոս

24.07.2009 15:23


Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ՝ ծանոթանալու օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրի շինարարական աշխատանքներին:
Համալիրն սկսել է կառուցվել 2008թ. և շահագործման կհանձնվի 2011թ., որից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղևոր:
Նախագահը շրջել է նաև արդեն շահագործվող մեկնման և ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին և ուղևորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը:

Այս խորագրի վերջին նյութերը