Լրահոս

24.07.2009 14:35


Ալիկ Արզումանյան. «Չեմ կարծում, թե այսօր ՀԱԿ–ն ունի ձևավորված մոտեցում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ»

Ալիկ Արզումանյան. «Չեմ կարծում, թե այսօր ՀԱԿ–ն ունի ձևավորված մոտեցում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ»

-Հարցն այն չէ, թե ինչպիսի լուծում է տեսնում ՀԱԿ-ը։ Գուցե ՀԱԿ-ի լուծումը թերի է, գուցե ընդունելի է, սակայն ՀԱԿ-ը խոսում է այն մասին, որ այսօր առկա լուծման ուրվագիծն անընդունելի է։ Սա պետք է բացառել, որից հետո մտածել, թե նոր իրավիճակում ինչպիսի լուծումների կարելի է գնալ։ Չեմ կարծում, թե այսօր ՀԱԿ-ն ունի ձևավորված մոտեցում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, դա բացառվում է։ Բացառում եմ, որ ՀԱԿ-ի նման միավորումը, որը բաղկացած է տարբեր ուժերից, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորման մեկ տեսլական ունենա։ Կարող է ունենալ մեկ միասնական մոտեցում, որ բացառում է սեղանին առկա մոտեցումը,–ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը պատասխանելով «Ո՞րն է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշքումը Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ. կոնկրետ քայլեր, բացի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց» հարցին։ –Կցանկանայի՝ մի քիչ սպասենք։ Հավանաբար, ՀԱԿ-ը հանդես կգա կարգավորման իր հայեցակարգով,–հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը