Լրահոս

24.07.2009 14:03


Ռուբեն Թովմասյան. «Եթե Ղարաբաղին չընդունեն որպես բանակցող կողմ, Հայաստանը պետք է բարձրաձայնի, որ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին»

Ռուբեն Թովմասյան. «Եթե Ղարաբաղին չընդունեն որպես բանակցող կողմ, Հայաստանը պետք է բարձրաձայնի, որ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին»

-Երբ կլուծվի Ղարաբաղի ինքնորոշման հարցը, և միջազգայնորեն կարձանագրվի, որ այն պայքարը, որ մղել են Հայաստանը և Արցախը 20 տարի շարունակ ու հասել են  այս արդյունքի, այն ժամանակ նոր կմտածենք՝ ինչ զիջենք,-«Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը։ Նա, սակայն, պնդել է, թե համամիտ չէ զիջումներին, սակայն ասել է, որ երբ Ղարաբաղի կարգավիճակը կլուծվի, այն ժամանակ կարելի է մտածել ինչ-որ զիջումների մասին։

-Իսկ եթե ասում են փոխզիջում, ապա Ադրբեջանն ինքը պարտվել է պատերազմում, և իրավունք չունի փոխզիջում արտահայտությունն անելու, ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։

Անդրադառնալով բանակցային գործընթացներին՝ Ռ. Թովմասյանն ասել է, թե Հայաստանն այսօր միայնակ է, ամբողջ բեռը Հայաստանի ուսերին է. «Դրա համար Հայաստանը պետք է ասի, որ եթե հավանություն ենք տվել Մադրիդյան հրապարակված սկզբունքներին, ապա այսուհետ Ղարաբաղը պետք է լինի իմ կողքին, որովհետև հաջողությունները Ղարաբաղինն են, դժբախտություններն էլ են Ղարաբաղինը»։

Բանախոսի կարծիքով, եթե Ղարաբաղին չընդունեն որպես բանակցող կողմ, Հայաստանը պետք է բարձրաձայնի, որ ինքն այլևս չի մասնակցում բանակցություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը