Լրահոս

18.10.2013 11:47


Հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, ինքնաշեն ատրճանակ և 3 փամփուշտ

Հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, ինքնաշեն ատրճանակ և 3 փամփուշտ

Հոկտեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ անասուններն արածացնելիս ՃՈ անշարժ պահակակետի մերձակայքում զենք է գտել:

Մեկնած օպերատիվ խումբը քաղաքացու կողմից մատնացույց արված տարածքից՝ քարի տակից, հայտնաբերել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիր` պահունակով, 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը