Լրահոս

16.10.2013 22:27


Հայաստանցի մասնագետներն ուսումնասիրեցին Ֆինլանդիայի փորձը

Հայաստանցի  մասնագետներն ուսումնասիրեցին Ֆինլանդիայի փորձը

ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակիմասնագետներից կազմված պատվիրակությունը Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի հրավերով մեկշաբաթյա այցով գտնվում էր Ֆինլանդիայում։

Այս մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հունիսի վերջին` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն, առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահՊեկկա Պուսկայի հանդիպման ժամանակ։ Այցըկարևորվում է նրանով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը2014 թվականին նախատեսում է Համաշխարհայինբանկիդրամաշնորհովսրտանոթային, դիաբետիկևարգանդիպարանոցիքաղցկեղիվաղհայտնաբերմանուղղությամբմեծածավալսկրինինգծրագրերիրականացնել։ Հայաստանում այժմ ամենիցտարածվածոչ վարակիչայս հիվանդություններըմահացության ընդհանուր կառուցվածքում 78 տոկոս են կազմում` զբաղեցնելով առաջին երեք տեղը։ Իսկ Ֆինլանդիայում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման փորձը համարվում է աշխարհում ամենաարդյունավետներից մեկը։ Դեռ 1972-ից նրանց մոտ սկսված ծրագիրըսկզբնական շրջանում ուղղված էր հիմնականում սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, իսկ հետագայում վերածվել է ազգային ծրագրի և տարածվել ոչ վարակիչ հիմնական հիվանդությունների վրա։ Միայն ծխախոտի և ալկոհոլի դեմ հետզհետե խորացող պայքարի, առողջ ապրելակերպի (ֆիզիկական ակտիվություն և առողջ սնունդ) ներդրման շնորհիվ այդ երկրումվերջին 35 տարում 35-64 տարիքային խմբում ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը նվազել է 80-85 տոկոսով, կյանքի տևողությունը երկարել 10 տարով։

Մեր մասնագետները խորությամբ ուսումնասիրել են այս ուղղությամբ Ֆինլանդիայում կուտակվածփորձը։ Իսկ այդ փորձը նաև ցույց է տալիս, որ ցանկալի արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են հասարակության տարբեր խմբերի ակտիվ ընդգրկվածություն, ինչպես նաև մարդկանց վարքագծային փոփոխություններ:

Ուսումնական այցելության ընթացքում ստացված տեղեկատվությունը և ֆին մասնագետների մոտեցումների կիրառումը կնպաստեն, որ առաջիկայում համանման ծրագրերը մեզանում առավել արդյունավետ իրականացվեն`ծրագրերը ճիշտ պլանավորվեն և կյանքի կոչվեն, մշտադիտարկման աշխատանքներն ավելի գործուն մեխանիզմներով կազմակերպվեն։

Այցի նպատակներից մեկն էլ հիվանդությունների վարման ուղեցույցների մշակման և ներդրման ՖինլանդիայիԱռողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի փորձին ծանոթանալն էր։ Ծավալուն այս աշխատանքն արդեն սկսվել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից, և ֆին գործընկերների փորձն ու աջակցությունը մեծապես կարող է նպաստել այն արագացնելու և ավելի արդյունավետ դարձնելու գործում։

Այցի ընթացքում Պեկկա Պուսկայի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի և Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր։Միաժամանակ հավանության է արժանացել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի` առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալու հայտը։

Մեր մասնագետներն այցի շրջանակներում ծանոթացել են նաև առողջապահական ծառայությունների կազմակերպման և ֆինանսավորմանՖինլանդիայի փորձին, ինչպես նաև հանադիպումներ և քննարկումներ է ունեցել նաև առողջապահական ծառայություններ մատուցող հանրային և մասնավոր ընկերությունների, առողջապահական ոլորտում ընդգրկված ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմիններիև լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը