Լրահոս

16.10.2013 13:29


Փաստաբանների պայքարը մտավ նոր մրցափուլ՝ մեկնարկեց ֆլեշմոբը

Փաստաբանների պայքարը մտավ նոր մրցափուլ՝ մեկնարկեց ֆլեշմոբը

Փաստաբանների պայքարը կառավարության կողմից շրջանառության մեջ դրված օրինագծերի դեմ նոր երանգ ու ձև ստացավ՝ մեկնարկեց ստորագրահավաքը՝ յուրատեսակ ֆլեշմոբը: Փաստաբանները բողոքում են «Փաստաբանության մասին» ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրինագծերը շրջանառության մեջ դնելու դեմ՝ գտնելով, որ դրանք հակասում են Սահմանադրությանն ու փաստաբանական կառույցի շահերին և վտանգում են փաստաբանության անկախությունը: Բողոքի ակցիա-ստորագրահավաքին միացած փաստաբանների թիվը րոպե առ րոպե և ժամ առ ժամ աճում է՝ փաստաբանները բողոքի ակցիային միանում են Ֆեյսբուքի, էլեկտրոնային նամակների միջոցով, իսկ Երևանի փաստաբանները նաև հայտարարությունն՝ իրենց ստորագրություններով, անձամբ են ներկայացնում Փաստաբանների պալատ: ՀՀ փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ այս պահի դրությամբ ֆլեշմոբին միացել են 80 փաստաբաններ Երևանից, ինչպես նաև Լոռու, Արմավիրի և Կոտայքի մարզերում աշխատող փաստաբանական համայնքները:

Մանրամասները՝ pastinfo.am–ում

Այս խորագրի վերջին նյութերը