Լրահոս

23.07.2009 12:56


Արմեն Մելքոնյանը՝ Եգիպտոսում ՀՀ դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 22-ին հրամանագրեր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետու­թյու­նում Հայաստանի Հան­րապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտա­կա­նու­թյուն­ներից ազատելու և Իտալիայի Հանրապետությունում Հայաս­տանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Հռոմ):

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը նշանակվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետու­թյու­նում Հայաստանի Հան­րապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե):

Այս խորագրի վերջին նյութերը