Լրահոս

23.07.2009 09:56


Ղրղստանում նախագահական ընտրություններ են

Այսօր Ղրղստանում նախագահական ընտրություններ են։ Պետության բարձրագույն պաշտոնին հավակնում է վեց թեկնածու, այդ թվում գործող նախագահ Կուրմանբեկ Բակիևը։ Ըստ փորձագետների՝ նրա հիմնական մրցակիցը նախկին վարչապետ, ընդդիմադիր Ալմազբեկ Ատամբաևն է։

Ընտրություններին հետևելու համար Ղրղստան է ժամանել ավելի քան 500 միջազգային դիտորդ 48 երկրից, այդ թվում ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ից, ԱՊՀ-ից և Շանհայյան համագործակցության կազմակերպությունից

 

Այս խորագրի վերջին նյութերը