«7օր»–ի խմբագրություն զանգահարած մի խումբ ծնողներ ահազանգել են, որ մոտմեկշաբաթէ`«Հայփոստ»–իցչենկարողանումստանալմինչև 2 տարեկան երեխայիխնամքիհամարպետբյուջեիցհատկացվող 18 հազարդրամները։ Նրանց խոսքերով` սովորաբար ամեն ամսվա վերջին օրերին` գրեթե առանց ուշացումների, ստացել են նպաստները։ Սակայն սեպտեմբեր ամսվա նպաստները չկան, իսկ «Հայփոստ»–ից էլ չեն կարողանում ասել, թե որն է խնդիրը։
Ուշացման պատճառը պարզելու համար «7օր»–ը զանգահարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այնտեղից մեզ ասացին՝ սովորաբար ուշացումները բանկի փոխանցումների կամ «Հայփոստ»-ի տարածքային բաժինների հետ են կապված լինում։ Թե այժմ ո՞րն է խնդիրը, չգիտեն։
Զանգահարեցինք նաև «Հայփոստ». բացի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներից` մյուս բոլոր գումարները փոխանցվել են իրենց հաշվեհամարին, իրենք էլ վճարել են։
–Փոստը վճարող կազմակերպություն է։ Սոցապնախարարությունը փոխանցում է Ֆիննախին, Ֆիննախն էլ՝ մեր հաշվին, մենք էլ վճարում ենք։ Մյուս նպաստների գումարները փոխանցված են, և ամսի 23–24–ից վճարում ենք։ Երեխաների նպաստների գումարները փոխանցված չեն։ Ֆիննախը պետք է փոխանցի, բայց մեր հաշվին այս պահին գումար չկա, որ վճարենք,–նշել են «Հայփոստ»–ից։
Ֆինանսների նախարարությունից էլ «7օր»–ին ասել են, որ պլանով 4–րդ եռամսյակում է նախատեսված փոխանցումը, և այսօր առավոտյան գումարն արդեն փոխանցվել է «Հայփոստ»-ին։ Այսինքն, նրանց պնդմամբ, ժամկետային խախտում չեն կատարել. պարզապես մինչև հիմա են փոխանցումները նախատեսվածից ավելի վաղ արել։
Ահազանգ. երեխայի խնամքի նպաստներն ուշացնում են
«7օր»–ի խմբագրություն զանգահարած մի խումբ ծնողներ ահազանգել են, որ մոտ մեկ շաբաթ է` «Հայփոստ»–ից չեն կարողանում ստանալ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար պետբյուջեից հատկացվող 18 հազար դրամները։ Նրանց խոսքերով` սովորաբար ամեն ամսվա վերջին օրերին` գրեթե առանց ուշացումների, ստացել են նպաստները։ Սակայն սեպտեմբեր ամսվա նպաստները չկան, իսկ «Հայփոստ»–ից էլ չեն կարողանում ասել, թե որն է խնդիրը։

7or.am