Քաղաքական

02.10.2013 11:15


Գործարար Փայլակ Հայրապետյանը սպասում է

Գործարար Փայլակ Հայրապետյանը սպասում է

Գործարար Փայլակ Հայրապետյանը, ում ունեզրկման հետ են կապվում վարչապետ Տիգրան Սարգսյանի, գործարար Աշոտ Սուքիասյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սպասում է Կիպրոսից վերադարձած քննչական խմբի բացահայտումներին։ «7օր»–ի հետ զրույցում նա ասել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահել՝ ինչ է հաջողվել պարզել Կիպրոս մեկնած քննչական խմբին։

Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու պատմությունն առաջինը բացահայտեց «Հետք» էլեկտրոնային պարբերականը, և, ինչպես հայտնի է, «Հետք»–ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն օրերս հայտարարեց կայքը փակելու իր մտադրության մասին։

«Հնարավո՞ր է `«Հետք»–ի վրա ճնշումներ են եղել` կապված հենց օֆշորային սկանդալի հետ» մեր հարցին Փ. Հայրապետյանը պատասխանել է.

–Էդիկին ոչ մեկը չի կարա ճնշի. Էդիկն էն մարդը չի, որ ճնշվի։ Հետո մենք ոչ մեկի տունը չենք քանդել, ոչ մեկին ոչինչ չենք ասել. մենք իրականությունն ենք ասել։ Երևի տնտեսական խնդիրներ են եղել։ Հիմա գովազդելու բան էլ չկա. ո՞վ ինչ գովազդի։

Փ. Հայրապետյանը չի ցանկանում, որ «Հետք»–ը փակվի, քանի որ վստահ է՝ դա այն կայքերից մեկն է, որն «ամեն ինչ ճիշտ հաղորդում է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը