Լրահոս

12.09.2013 09:36


Պատահար Սոչի-Երևան ավտոճանապարհին. ՀՀ 15 քաղաքացիներից հինգը տեղում զոհվել է

Պատահար Սոչի-Երևան ավտոճանապարհին. ՀՀ 15 քաղաքացիներից հինգը տեղում զոհվել է

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 03.25-ին, ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005թ. ծնված Պ. Պ.-ն, 1985թ. ծնված Մ. Ս.-ն, Լ. Խ.-ն և 1971թ. ծնված Ա. Բ.-ն տեղում զոհվել են, իսկ Ա. Բ.-ն (ծնվ. 1985 թ.), Ա.Վ.-ն (ծնվ. 2009 թ.), Գ. Հ.-ն (ծնվ. 1990 թ.) և Ն. Ս.-ն (ծնվ. 1986 թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 1995թ.), Ֆ. Բ.-ն (ծնվ. 2007թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը