Լրահոս

12.09.2013 02:27


Շտեֆան Ֆյուլե. «Մաքսային միությունն անհամատեղելի է ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ»

Շտեֆան Ֆյուլե. «Մաքսային միությունն անհամատեղելի է ԽՀԱԱԳ համաձայնագրերի հետ»

Երեկ ուշ երեկոյան Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստի ժամանակ քննարկվել է ԵՄ արևելյան հարևանների, մասնավորապես՝ Հայաստանի և Ուկրաինայի Մաքսային Միությանն անդամակցելու հարցը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է. «Մաքսային միությանն անդամակցելը համատեղելի չէ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) համաձայնագրերի հետ, ինչի շուրջ բանակցում էինք Ուկրաինայի, Մոլդավիայի, Վրաստանի և Հայաստանի հետ: Պատճառը գաղափարական տարբերությունները չեն։ Խոսքը նաև տնտեսական տարբեր միավորումների բախման կամ զրոյական արդյունքով խաղի մասին չէ: Պատճառն իրավական անհնարությունն է։ Այսպես` հնարավոր չէ միևնույն ժամանակ իջեցնել մաքսային սակագները, ԽՀԱԱԳ-ների համաձայն, և բարձրացնել դրանք որպես Մաքսային միության անդամ պետություն: Նոր սերնդի Ասոցացման համաձայնագրերը հնարավորություն կտան ժամանակի ընթացքում կրկնապատկել դեպի ԵՄ արտահանման ծավալները` ապահովելով գրեթե 12% ՀՆԱ աճ: Այնուամենայնիվ, այս ամենն իրագործելու համար մեր գործընկերները պետք է վարեն լիակատար ինքնուրույն առևտրային քաղաքականություն, ինչը չի հաջողվի Մաքսային միության անդամներին: Իհարկե, Արևելյան գործընկերության անդամները կարող են ընդլայնել Մաքսային միության հետ համագործակցությունը դիտորդի կարգավիճակով, և ԽՀԱԱԳ-ում ընդգրկվածությունն իհարկե լիովին համատեղելի է մեր գործընկերների` այլ ԱՊՀ պետությունների հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերի հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը