Լրահոս

11.09.2013 21:09


Անհետացման եզրին գտնվող կովկասյան հովազը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում

Անհետացման եզրին գտնվող կովկասյան հովազը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, որին աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Բրիտանական համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) և Նիդեռլանդների բնության պահպանության միջազգային միության կոմիտեն (ԲՊՄՄ` IUCN NL): Հաշվի առնելով տարածքը մշտապես հսկողության տակ պահելու կարևորությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրաբերել է երեք տեսախցիկներ:
2012 թվականի գարնանը ապաստարանի անտառապահները նկատել են հովազի ոտնաթաթի հետքեր և գտել վերջինիս մազափնջի նմուշները, որոնք ուղարկվել են Իսրայելի լաբորատորիա` գենետիկ փորձաքննության, ինչի արդյունքում հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում ե ն կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերը, ապաստարանի տեսախցիկներն արձանագրել են հովազի պոչը: Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը նկարահանեց կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Հիմնադրամի մասնագետները տեսագրության կադրերն ուսումնասիրելիս պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը և ունի ետին վերջույթների շարժողականության խնդիր, ինչը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգիայ և
է վ ո լ յ ո ւ ց ի ա յ ի ի ն ս տ ի տ ո ւ տ ի ա վ ա գ գ ի տ ա շ խ ա տ ո ղ , հ ա յ տ ն ի գ ի տ ն ա կ ա ն, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին: Կովկասյան հովազի, ինչպես նաև այլ կենդանատեսակների տեսագրությունները, ինչպիսիք են բեզոարյան այծերը, անդրկովկասյան գորշ արջը, գառնանգղերը, գայլերը, վարազները և աղվեսները, 2010 թվականից ի վեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմ նադրամի և վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Այս արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ ապաստարանն ապահովում է կենդանատեսակների համար անվտանգ միգրացիոն միջանցք և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայում որպես բուֆերային գոտի, ինչի մասին վկայում են ապաստարանի տարածքում բազմաթիվ այլ կենդանատեսակների տեսագրությունները: Սա հատկապես կարևոր է, քանի որ Կովկասյան հովազի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվ յալ դեպքում` Բեզոարյան այծերի և վարազների առկայությամբ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ կովկասյան հովազի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և նոր սերնդին կրթելու ուղղությամբ մի շարք միջոցառում ներ կկազմակերպի այս տարի, որոնց թվում են 6-րդ
համահայկական նկարչական մրցույթը և «Արևորդի» 4-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:
Անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի բացառիկ կադրերը կարող եք դիտել այստեղ` http://www.sunchild.org/index.php?id=140&L=3&id=140

Այս խորագրի վերջին նյութերը