Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Խալիդ Սալեխը Վաշինգտոնում տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ–ը սկսել է որոշ տեսակի զինամթերքի մատակարարումը սիրիական ընդդիմությանը։ Մինչ այդ Միացյալ Նահանգները ոչ ռազմական օգնություն էր ցուցաբերել ապստամբներին, այդ թվում՝ կապի միջոցներ։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։
Սալեխի խոսքերով՝ արդեն որոշ ժամանակ է՝ ԱՄՆ–ը սպառազինում է Սիրիական ազատ բանակի Գերագույն ռազմական խորհրդին։ Ընդդիմության ներկայացուցիչը հավաստիացրել է ԱՄՆ–ին, որ ամերիկյան զինամթերքը չի ընկնի վատ ձեռքեր։
Ինչպես տեղեկացնում է լրատվամիջոցը, Բարաք Օբամայի վարչախմբի վարանումները՝ զենք մատակարարել սիրիական ընդդիմությանը, պայմանավորված էին այնտեղ առկա մեծաթիվ ահաբեկիչներով, որոնք ընդգրկված են այնպիսի ծայրահեղական խմբավորումներ, ինչպիսին է «Ալ Քաիդայի» հետ անմիջականորեն կապված «Ջեբհաթ ան Նուրսան»։ Ամերիկյան հաշվարկներով՝ սիրիացի ապստամբների թիվը կազմում է մոտ 100 հազ մարդ, որոնց 25 տոկոսը կարող է նմանատիպ խմբավորումների մաս կազմել։
Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»–ն, ԱՄՆ–ը վերջին ամիսներին քանիցս հաստատում էր սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնության ծավալների մեծացման մասին, մինչդեռ խռովարարներին սպառազինելու պաշտոնական տվյալներ չէին հաղորդվում։
Նախօրեին պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր վերջերս ԱՄՆ–ից ստացվող օգնության չափերի մասին Սիրիայի ընդդիմության դժգոհությունը՝ ընդգծելով, որ այժմ արդեն դժգոհելու տեղ չի լինի։ Սակայն ամերիկացի դիվանագետը չի մանրամասնել՝ ինչ օգնության մասին է խոսքը։
ԱՄՆ–ը սկսել է սիրիական ընդդիմության սպառազինումը