Լրահոս

11.09.2013 09:46


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում այրվել է 0,5 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Արզնի խճուղու 2-րդ կմ-ում՝ 2500 քմ և ջերմահարվել՝ 30 ծառ, Սևան-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում՝ 2500 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ 1 հա և 30 փշատենի, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ 200 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 10-րդ կմ-ում՝ 2,5 հա ցորենի հնձած արտ:

Այս խորագրի վերջին նյութերը