Լրահոս

10.09.2013 11:01


Փլուզվել է Երևանում գործող քոլեջի 1-ին հարկը

Փլուզվել է Երևանում գործող քոլեջի 1-ին հարկը

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 17.57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մանուկյան փողոցի թիվ 31 շենքի՝ քոլեջի 1-ին հարկը փլուզվել է, անհրաժեշտ է օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել են քոլեջի բուժկետի և սանիտարական սենյակի երկաթբետոնե հատակները՝ ընդհանուր 30 քմ։

Այս խորագրի վերջին նյութերը