Լրահոս

09.09.2013 14:45


Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Նախախորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը

Այսօր առավոտյան Նախախորհրդարանի անդամ Իրինա Ղափլանյանի` «Բլուր» կոչվող թաղամասում գտնվող տան մոտ անհայտ անձինք «հերթապահել են» «Տոյոտա Կարոլա» մակնիշի սև գույնի 006 ՈՈ 01 պետհամարինիշի ավտոմեքենայով: Ժամը 08:35 րոպեին, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը երեխայի հետ իր ավտոմեքենայով դուրս է եկել բակից, նշված ավտոմեքենան սկսել է հետապնդել նրան: Հետապնդումը չի դադարեցվել անգամ այն ժամանակ, երբ Ի. Ղափլանյանի ամուսինը ակնհայտ նշաններ է ցույց տվել, որ ինքը նկատել է իրեն հետևող մեքենան: Հետապնդումը տևել է շուրջ 15 րոպե և դադարեցվել է, երբ Ի. Ղափլանյանի ամուսնու ավտոմեքենան հասել է Բաղրամյան պողոտա:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը