Լրահոս

06.09.2013 21:55


Չեխիա-Հայաստան`1:2. կարևոր հաղթանակ (տեսանյութ)

Չեխիա-Հայաստան`1:2. կարևոր հաղթանակ (տեսանյութ)

Քիչ առաջ Պրահայում ավարտվեց 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի և Հայաստանի հավաքականների հանդիպումը:

Առաջին խաղակեսում, չնայած չեխերի ճնշմանը, մեր ընտրանուն գեղեցիկ գոլով առաջ մղեց Կառլեն Մկրտչյանը: Երկրորդ խաղակեսում չեխերին հաջւողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Ռոսիցկու հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ մեր ֆուտբոլիստին, շեղեց ուղղությունն ու ապակողմնորոշեց վնասվածք ստացած բերեզովսկու փոխարեն Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանող Կասպարովին։

Այնուհանդերձ, հիմնական ժամանակին ավելացրած նախավերջին րոպեին Հայաստանի հավաքականի հակագրոհն ավարտվեց Գևորգ Ղազարյանի հեղինակած հաղթական գոլով: Գեղեցիկ փոխանցման հեղինակը յուրա Մովսիսյանն էր։

Այս խորագրի վերջին նյութերը