Լրահոս

06.09.2013 10:23


Վարորդը տեղում մահացել է

Վարորդը տեղում մահացել է

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 23.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել «Գազ 66» մակնիշի առանց պ/հ-ի և «Վազ 2106» մակնիշի 34 ԼU 556 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարները «Վազ2106» մակնիշի 34 ԼU 556 պ/հ-ի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ Ջ. Ղ.-ի (ծնվ. 1981թ) դին:

Այս խորագրի վերջին նյութերը