Լրահոս

08.06.2013 08:56


Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանը ցավոք զարմիկ չունի, քանի որ մորաքույր չունի»

Էդուարդ Շարմազանով. «Սերժ Սարգսյանը ցավոք զարմիկ չունի, քանի որ մորաքույր չունի»

Երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական, տարածաշրջանային հարցեր, այդ թվում նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Կուսակցության գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բնականաբար Սուրեն Խաչատրյանի հարցը քննարկել ենք: Կուսակցությունում առիթ ունեցել ենք մեր տեսակետը հայտնելու այդ խնդրի վերաբերյալ: Գործը գտնվում է նախաքննության փուլում և անկախ դիրքից ու պաշտոնից յուրաքանչյուրը պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք քննարկվե՞լ է Սյունիքի նոր մարզպետի թեկնածությունը, Շարմազանովը պատասխանեց. «Որևէ նշանակման հարց չի քննարկվել: Դա մեր փոխարեն շատ ավելի լավ անում եք դուք՝ լրագրողներդ: Նույնիսկ բանը հասել է նրան, որ նշում եք, որ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի զարմիկն է: Սերժ Սարգսյանը ցավոք զարմիկ չունի, քանի որ մորաքույր չունի»:
ՀՀԿ մամուլի քարտուղարի խոսքով՝ Սյունիքի մարզպետի թեկնածության հարցը կքննարկվի առաջիկայում:

Այս խորագրի վերջին նյութերը