Լրահոս

07.06.2013 11:47


Ավտոմեքենան շրջվել է

Ավտոմեքենան շրջվել է

Հունիսի 7-ի ժամը 10։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանի մոտ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարին և շրջվել աղբակույտի վրա:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Է. Ռաֆայելյանը տեղափոխվել է «Գ. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը