Լրահոս

06.06.2013 18:00


Յուրի Վարդանյանը մոլորության մե՞ջ է գցել վարչապետին

Յուրի Վարդանյանը մոլորության մե՞ջ է գցել վարչապետին

Ժամեր առաջ լրատվամիջոցներով հաղորդագրություն տարածվեց, որ այսօր կառավարության նիստում Յուրի Վարդանյանի առաջարկությամբ վերջին պահին օրակարգ մտցվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատելու հարցը:

Սպորտի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ իրականում Վահե Էլոյանը նման դիմում չի գրել: Եթե այս պնդումը ճիշտ է, ապա Յուրի Վարդանյանը մոլորության մեջ է գցել կառավարությանը եւ անձամբ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Սա կլինի աննախադեպ խայտառակություն` անձամբ Յուրի Վարդանյանի եւ կառավարության համար, քանզի աշխատակազմի ղեկավարը պաշտպանված է քաղծառայողի մասին օրենքով, եւ կառավարությունը որեւէ իրավունք չունի նման որոշում կայացնել:

Վահե Էլոյանի հեռախոսներն անջատված են, եւ նրանից չի հաջողվում մեկնաբանություն ստանալ ու ճշտել հարցի իսկությունը: Մյուս կողմից, սպորտի նախարարությունը ունի մեկ պարզ հնարավորություն վերջակետ դնելու այս հարցին: Նրանք պարզապես կարող են հրապարակել Վ. Էլոյանի դիմումը:

Աղբյուրը՝ http://top-news.am/index.php?newsid=19369&ng=7&nt=

Այս խորագրի վերջին նյութերը