Լրահոս

06.06.2013 21:21


Եղիսաբեթ II-ի ծննդյան օրվա հանդիսությունը Երևանում

Եղիսաբեթ II-ի ծննդյան օրվա հանդիսությունը Երևանում

Հունիսի 7-ի ժամը 19:00-ին «Կոնգրես» հյուրանոցի բացօթյա տաղավարում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ ՄԹ Թագուհու ծննդյան օրվա հանդիսությունը:

Չնայած, որ Թագուհու իրական ծննդյան օրը ապրիլի 21-ին է, հիմնականում այն նշվում է հունիսին, քանի որ այս ամիսն եղանակային պայմաններն առավել բարենպաստ են լինում բացօթյա հանդիսությունների համար:

Այս տարի Բրիտանական դեսպանատունը Թագուհու ծննդյան օրն օգտագործելու է որպես առիթ խոսելու և ներկայացնելու բրիտանական բիզնեսի ու առևտրի ոլորտը և մասնավորապես Հայաստանի հետ հաջող համագործակցության օրինակները:

Տոնակատարության շրջանակում ներկայացվելու է լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի «UK in Armenia» (ՄԹ-ն Հայաստանում) խորհրդանշական ֆոտո ցուցահանդեսը և հյուրերը հնարավորություն կունենան դիտել Բրիտանական GREAT արշավը ներկայացնող կարճ ֆիլմեր:

Երևանի բնակիչները Թագուհու հոբելյանի տոնակատարությունից նույնպես անմասն չեն մնա: Նույն օրը ժամը 9-ին Սիրահարների այգում նախատեսվում է Թագուհու և թագավորական ընտանիքի մասին պատմող կարճամետրաժ վավերագրականշ անգլերեն լեզվով ֆիլմերի ցուցադրում:

Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին: Նա գահ է բարձրացել 1952 թվականին, երբ ընդամենը 25 տարեկան էր։

Այս խորագրի վերջին նյութերը