Լրահոս

06.06.2013 10:49


ԵԱՀԿ մշտադիտարկում՝ Ասկերանի ուղղությամբ

ԵԱՀԿ  մշտադիտարկում՝ Ասկերանի ուղղությամբ

ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ տեղի կունենա ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը: Արցախի կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնական ներկայացուցչի դաշտային օգնականները՝ Իրժա Աբերլեն, Ուիլյամ Պրայորը և Եվգենի Շարովը: Խմբին կուղեկցեն ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչները: Ադրբեջանական կողմից մոնիթորինգի խումբը կղեկավարի ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Այս խորագրի վերջին նյութերը