Լրահոս

06.06.2013 09:37


Օձ է հայտնաբերվել

Օձ է հայտնաբերվել

Հունիսի 5-ի ժամը 23։10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթ փողոցի թիվ 3 շենքի 4-րդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 23։42-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 5-ի ժամը 17։28-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` զորամասի մոտակա խանութում, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Նոր Գեղի գյուղի Գ. Նժդեհ փողոցի թիվ 1 շենքում` մթերային խանութում:
Ժամը 18։14-ին տեղի ուժերով օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 5-ի ժամը 17։08-ին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր 1-ին նրբանցքի թիվ 66 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փևկարարական ջոկատը:
Ժամը 17։50-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

***

Հունիսի 5-ի ժամը 16։00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Չափնի գյուղի տներից մեկի տանիքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Ժամը 18։00-ին օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը