Լրահոս

05.06.2013 16:54


Վաղը կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Վաղը կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը

Հունիսի 6-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։

Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից:

Այս խորագրի վերջին նյութերը