Լրահոս

04.06.2013 12:38


ՊՆ–ը այցելություն է կազմակերպում Նոյեմբերյանում տեղակայված զորամաս

ՊՆ–ը այցելություն է կազմակերպում Նոյեմբերյանում տեղակայված զորամաս

ՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսի 7-8-ը կազմակերպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ Տավուշի մարզ` Նոյեմբերյանում տեղակայված զորամաս:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է այցելություն Նոյեմբերյանի N զորամաս, առաջնագծում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի ասուլիս, հրաձգության պարապմունքներ, մեկօրյա սեմինարներ ոլորտի մասնագետների մասնակցությամբ` բաղկացած երկու փուլից: Միջոցառումը տևելու է երկու օր:

Մեկնումը` հունիսի 7-ի ժամը 06:00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրից:

Միջոցառմանը մասնակցել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև հունիսի 6-ը հաստատել մասնակցությունը 010 29-44-30, 010 29-46-99 հեռախոսահամարներով կամ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով:

Այս խորագրի վերջին նյութերը