Լրահոս

04.06.2013 11:49


Հայաստանում է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողը

Հայաստանում է ՄԱԿ-ի նորանշանակ համակարգողը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյին: Կառավարության ղեկավարը, Բուզետոյին շնորհավորելովնոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ այսուհետ ևս ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի գրասենյակի միջև փոխգործակցությունը կլինի ներդաշնակ և սերտ:

Բրեդլի Բուզետոն վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են ՄԱԶԾ «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրով իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ փոխգործակցության հեռանկարներին:

Այս խորագրի վերջին նյութերը